ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

суббота, 20 декабря 2014 г.

Տեղի կունենա «Ո´չ Թուրքիայում հանգստին» ակցիան


Դեկտեմբերի 22-ին` ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում «Բարձրաձայնում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Ո´չ Թուրքիայում հանգստին» ակցիան, որի ընթացքում անցորդներին կոչ կարվի չմեկնել Թուրքիա հանգստի, նաև կառաջարկվի լուսանկարվել հատուկ պաստառի մոտ։ Այդ լուսանկարները կտեղադրվեն «Բարձրաձայնում» ֆեյսբուքյան էջում: Միջոցառմանը ներկա կլինի ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավորԿարեն Ավագյանը:
Նոյեմբերի 22-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկեց «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում դրամաշնորհ շահած «Բարձրաձայնում» ծրագիրը:
Ծրագրի կազմակերպիչները «Ո´չ Թուրքիայում հանգստին» կոչով այցելեցին 60-ից ավելի տուրիստական գործակալություններ՝ դրանց աշխատակիցներին կոչ անելով նվազագույնի հասցնել Թուրքիայի Հանրապետություն հանգստի և ժամանցի նպատակով մեկնողներին տրամադրվող փաթեթների վաճառքը: Կազմակերպիչները «Ո´չ Թուրքիայում հանգստին» կոչը պարունակող կպչուն պաստառներ փակցրին 20 բուհում, Երևան քաղաքի բանուկ վայրերում, Արարատի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում`կոչանելով, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ չմեկնել Թուրքիա հանգստի:
Ծրագրի շրջանակներում անցկացվեցին դասախոսություններ, 180-ից ավելի ուսանողներ ստացան պատմաբանների և մշակութաբանի կողմից մշակված ու համակարգված գիտելիքներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ֆեյսբուքում ստեղծվեց «Բարձրաձայնում» էջը, որի միջոցով ևս կոչ արվեց հանգիստը չանցկացնել Թուրքիայում:

Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ