Տեղի կունենա «Ոսկե հասկ» ութերորդ մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամ 14.00, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա «Ոսկե հասկ» ութերորդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց և կառույցներին:2014թ. մրցանակաբաշխության անվանակարգերն են`
1. «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն»
2. «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք»
3.«Լավագույն ամբիոն»
4.«Լավագույն ֆակուլտետ»
5. «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ»
6. «Լավագույն կուրս»
7.«Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում»
8.«Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ»
9.«Լավագույն ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերություն»
Մրցանակաբաշխությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀԱԱՀ ռեկտորատը, ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը։


Комментариев нет:
Отправить комментарий