Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Տարեմուտը այս թող նոր սկիզբ դառնա
Նոր վերելքների ու նոր բերկրության,
Եվ վերափոխվեն իղձերը վառման
Իրական կյանքում տաքուկ խնդության:
Ամեն զանգի հետ կրկին մանկանանք
Ետևում թողնենք բեռը հոգնության,
Ամեն մի լույսի հետ պայծառանանք
Ու պատրաստ լինենք նո'ր երջանկության:
Ետևում թողնենք բեռը հոգնության,
Ամեն մի լույսի հետ պայծառանանք
Ու պատրաստ լինենք նո'ր երջանկության:
Թող գալիք տարում հոգիները մեր
Անզուսպ բերկրանքի դառնան օվկիանոս,
Եվ հաջողության ծովում բարեբեր
Աստծո օրհնանքը լինի մեզ փարոս:
Անզուսպ բերկրանքի դառնան օվկիանոս,
Եվ հաջողության ծովում բարեբեր
Աստծո օրհնանքը լինի մեզ փարոս:


Комментариев нет:
Отправить комментарий