ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

среда, 31 декабря 2014 г.

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին:




Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին:
ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«2014 թվականը փորձության, փորձառության և ձեռքբերման ևս մեկ փուլ էր մեր բազմափորձ ժողովրդի և Հայաստանի երրորդ Հանրպետության համար: Այն վերստին հավաստեց, որ մեր հաղթանակները շարունակական են և՝ ո'չ միայն ռազմի դաշտում: …
Շատ կարևոր է, որ բոլորիս գործողությունների նպատակները նույնն էին՝ մրցունակ պետություն և զարգացած հասարակություն, երկրի հզորացման և ժողովրդի կենսամակարդակի բարելավում: Սրանք այն նպատակներ են, որոնք միշտ մեր տեսադաշտում են, այդ թվում Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում: Այդ օրակարգն իր արդիականությունը չի կորցնելու նաև 2015 -ին: 
2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության մեկ դարը: Մենք պարտավոր ենք ավելի միասնական ու համերաշխ լինել, որպեսզի իբր պետություն և ժողովուրդ ավելի ազդեցիկ դիրքերից, ավելի զորեղացած կարողանանք հասնել պատմական արդարության վերականգնմանը: Որպես ժողովուրդ՝ հաջողության կարող ենք հասնել այն դեպքում, երբ միմյանց հանդեպ լինենք հարգալից, հանդուրժող ու համբերատար, հոգատար ու արձագանքող, ապրենք առանց չարության ու թշնամանքի: … Թող 2015-ը մեր ժողովրդին ու երկրին բերի հաջողություն, սեր, փոխըմբռնում և բազում երջանիկ օրեր»:

Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ