ՀՀԿ անդամ՝ Սևակ Գրիգորյանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ Գալուստ Սահակյանին իր ծննդյան օրվա կապակցությամբ:
Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր պետության անվտանգության, կայուն զարգացման և մեր ժողովրդի բարօրության ապահովման համար: Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում մեր պետությունը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ: Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք, նորանոր հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին:
Комментариев нет:
Отправить комментарий