ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ՝ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
Հարգելի հայրենակիցներ՝
Շնորհավորում եմ բոլորիտ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Մայիսի 1-ը ավանդաբար նշվում է որպես աշխատավորների տոն: Այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատողի իրավունքների պաշտպանությանը: Տոն, որը սրտամոտ է յուրաքանչյուր հայի համար, բազմաթիվ հատկանիշների մեջ նա առանձնանում է իր աշխատասիրությամբ, ստեղծարար մտքով ու եռանդուն գործունեությամբ: Աշխատասեր ու հնարամիտ մեր ժողովորդն այսօր շարունակում է պահպանել իր ստեղծարար ոգին: Մայիսմեկյան տոնակատարություններն այսօր մի փոքր այլ երանգ ու դրսեւորում ունեն, սակայն, նույնն է մնացել աշխատանքի հանդեպ սիրո ու փառաբանության արտահայտությունը: Աշխատող մարդը պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան վիճակից կամ տարիքից, իր աշխատանքն անհրաժեշտ է նաև մեր պետության կայացման համար, ուստի իրավացիորեն ակնկալում է իր կենսական ուժերի, գործադրած ջանքերի արժանի գնահատում և արդարացի վարձատրություն:
Այսօր էլ յուրաքանչյուր ոք ջանք ու եռանդ չեն խնայում սեփական հողի շենացման, հայրենի երկրի զարգացման ու բարգավաճման գործում: Պետությունն էլ իր հերթին անում է հնարավորն աշխատավորների իրավունքների պաշտպանության, նոր աշխատատեղերի ստեղծման, գործազրկության վերացման, մարդկանց աշխատանքով ապահովելու ուղղությամբ: Սրանք այն կարեւոր խնդիրներից են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր աշխատավորներին մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին: Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է հայրենիքի կառուցման ու ստեղծագործ արարման իր ուղին, հանուն մեր ընտանիքների բարեկեցության և մեր պետության զարգացման համար:
Հարգանքներով
ՀՀԿ անդամ՝ Սևակ Գրիգորյան
Հարգելի հայրենակիցներ՝Շնորհավորում եմ բոլորիտ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Комментариев нет:
Отправить комментарий