ՀՀԿ անդամ՝ Սևակ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետական Կուսակցության հիմնադրման օրվա կապակցությամբ:
Սիրելի կուսակիցներ՝
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ և պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան: Այս օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման օրն է: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այնբացառիկ կուսակցություններից մեկն է, որի հասարակական վստահությունը տարեցտարի միայն ավելանում է: ՀՀԿ առաջնորդները բոլոր ժամանակներում եղել և մնում են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի ամենաազդեցիկ և հեղինակավոր գործիչները: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ մեր երկրի քաղաքական համակարգի ոչ միայն ամենաազդեցիկ, այլև ամենավստահելի և կանխատեսելի քաղաքական ուժը: ՀՀԿ-ի կողմից մշտապես ընդունվել են տրամաբանական և պատասխանատու որոշումներ, որոնք իրենց դրական ազդեցությունն են թողել ներքաղաքական համակարգի կայունության և հասարակական կյանքի զարգացման վրա` ստեղծելով հրաշալի նախադրյալներ ապահով Հայաստան կառուցելու ճանապարհին: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, մեր անկեղծ նվիրումով և մեր ժողովրդի առջև ստանձնած պատասխանատու դերակատարմամբ մենք կարող ենք հասնել առավել մեծ հաջողությունների:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց ովքեր համալրել են ՀՀԿ-ի շարքերը՝ իրենց հայրենանվեր գործունեության մեջ ցանկանալով կամք ու անվեհերություն: Շնորհավորում եմ նաև մեր պետությանն ու ժողովրդին, որ շարունակում են ծնունդ տալ այնպիսի երիտասարդների, որոնց հայրենապաշտության ու ազգանվեր գործունեության մասին ցույց կտա մոտ ապագան:
Հարգանքներով ՀՀԿ անդամ՝
Սևակ Գրիգորյան

Комментариев нет:
Отправить комментарий