ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

воскресенье, 5 апреля 2015 г.

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ.... ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ... Շնորհավոր թող լինի Ձեր բոլորի ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ.... Թող Աստված Ձեզ բարին բերի, Ձեր սրտերը սիրով լցնի, Ձեր տները ուրախությամբ Հոգիները լույսով լցնի, Հիսուսի խաչը Ձեզ միշտ պահապան, Աստծո օրհնանքը անպակաս լինի, ՀՈՒՅՍ ՀԱՎԱՏ ու ՍԵՐ Միշտ Ձեզ պարգևի:
Քրիստոնյա ժողովուրդը Հիսուս Քրիսոտոսի հարությունը անվանում է Զատիկ: Այն շարժական տոն է, նշվում է մարտի 21-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում: Ավագ շաբաթվա երեկոյան կատարվում է Զատկի ճրագալույցի արարողությունը, մատուցվում է պատարագ:
Երեկոյան անհրաժեշտ է պատրաստել Զատկի ուտեստները: Ըստ ավանդույթի սեղանին անպայման պետք է լինեն ներկած հավկիթներ, ձկնեղեն, չամիչով փլավ և գինի, նաև ձվով տապակած բանջարեղեն, վերջում` թանձր եփած թանապուր:
Հավկիթները ներկում են կարմիր, քանի որ հավկիթը խորհրդանշում է երկիրը, իսկ կարմիր գույնը` Քրիստոսի արյունը:
Սուրբ Զատկին Հայաստանյաց բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ, բաժանվում են հավկիթներ, տրվում է Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:
Տոնի ընթացքում ամենսիրված խաղերը ձվակռիվներն են, ձու գլորելը: Զատկական հմայիլներով զարդարված, նախշած և փնջած ձվերը առողջության, հաջողության, չար աչքից պահպանման համար են, ունեն մաքրման զորություն:
Ասում են` Զատկի օրը բախտ են բաժանում: Նախկինում կարծում էին, որ Զատկի օրը ծնված երեխան բախտավոր է և օժտված է գուշակելու շնորհքով:





Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ