ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

вторник, 6 сентября 2016 г.

Կայացել է ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի արտագնա նիստը


Սեպտեմբերի 3-ին Գավառ քաղաքում կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի հավաքը: Հավաքին ներկա են եղել ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը և ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի ղեկավար Արմեն Գևորգյանը: Արտագնա հավաքի ընթացքում տեղի է ունեցել մարզային խորհրդի նիստ: Նիստի շրջանակներում քննարկվել են գալիք ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` առաջիկա ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության հարցը: Անդրադարձ է կատարվել մարզերում առկա խնդիրներին, և առաջարկվել են համապատասխան քայլեր ու միջոցներ` վերջիններիս լուծում տալու համար:Առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ կատարված ատաջարկները կվերանայվեն և ՀՀԿ ԵԿ Մարզային խորհրդի առաջիկա նիստերի ընթացքում կներկայացվեն համապատասխան լուծումներով ռազմավարություններ` մարզային կառույցների գործունեության արդյունավետության բարձրացման համար:


Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ