ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

среда, 24 августа 2016 г.

Լոռեցի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ կազմակերպվել է բակային ճամբար:



Օգոստոսի 18-ից Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի ծայրամասային <<Տարոն>> թաղամասում անցկացվում է <<Երեխաներն են մեր ներկան և ապագան>> խորագրով բակային ճամբարը: Տասնօրյա տևողությամբ ճամբարի երկու` 4-8 և 9-13 տարեկան տարիքային խմբերից յուրաքանչյուրում ընդգրկված է ավելի քան 80 երեխա, որոնց թիվն ամեն օր ավելանում է: Ամառային խաղաշատ առօրյայից անցումը նոր ուսումնական տարվան դարձել է ավելի հեշտ` շնորհիվ Լոռեցի ՀՀԿ-ական փորձառու ջոկատավարների, որոնք համատեղում են ամառային հանգստի վերջին օրերը նոր գիտելիքներով հարստացմամբ և ուրախ խաղային մթնոլորտով: Ճամբարի հիմնական նպատակը երեխաների նախադպրոցական օրերն առավել բովանդակալից և հետաքրքիր դարձնելն է` կազմակերպելով ժամանցային միջոցառումներ` մշակութային հագեցած ծրագրով, մանկական շոու-ծրագրերով, պահպանելով ավանդական բակային խաղերը նոր սերնդի շրջանում և բարձրացնելով հայրենասիրական ոգին:
Ինտելեկտուալ, մշակութային, սպորտային միջոցառումները դարձել են ճամբարականների ամենօրյա ուրախ միջավայրի հիմնական բաղադրիչները, իսկ կատարած աշխատանքի լավագույն ապացույցն ու գնահատականը փոքրիկների ուրախ ու ժպտացող աչքերն են: Հավելենք, որ <<Տարոն>> բակային ճամբարը ողջ ընթացքում գտնվում է ՀՀԿ Լոռու մարզային երիտասարդական կազմակերպության նախագահ Արման Սարգսյանի անմիջական հսկողության ներքո:

Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ