ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

вторник, 5 июля 2016 г.

Հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես ՀՀ սահմանադրության օր։

Սահմանադրությունը պետության ու հասարակության հիմնական օրենքն է, ունի բարձրագույն իրավաբանական ուժ, ամրագրում է հասարակական ու պետական կարգերի հիմնական սկզբունքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև պետական իշխանության մարմինների համակարգը: Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է 1995թ-ին համաժողովրդական հանրաքվեով։  Այսօր՝ հուլիսի 5ին օրվա խորհրդին ընդառաջ Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի Երիտասարդական կազմակերպության անդամները բնակչության ուշադրությունն էին հրավիրել սահմանադրական նորմերի, մարդու ազատության և իրավունքների վրա։ Երիտասարդները շրջելով մարզկենտրոն Վանաձորում, քաղաքացիներին բաժանեցին 2015թ-ին թողարկված ՀՀ պաշտոնական տեղեկագիրը, որն իր մեջ ընդգրկում է նաև սահմանադրական վերջին փոփոխությունները։ Երիտասարդ կուսակցակաները հաճելի զրույցի էին բռնվում քաղաքի մեծ ու փոքր բնակիչների հետ։ Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին այս նշանակալից տոնի կապակցությամբ: Սահմանադրությունն անհրաժեշտ նախապայման է պետության կայացման համար, այն պետության եւ անհատի միջեւ հարաբերություններ կարգավորող գործոն է։









Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ