ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

воскресенье, 28 февраля 2016 г.

Լոռու մարզի ՀՀԿ Ե/Կ անդամները այցելեցին փոքրիկ Միլենայի և 15 տարի սայլակով տեղաշարժվող Արամ Թումանյանի ընտանիքներին, նրանց տրամադրեցին այդքան անհրաժեշտ վառելափայտը:

Դեռ օրեր առաջ, սոցկայքերում լուրեր հրապարակեցին այն մասին, որ 4-ամյա Միլենայի ոտքերը ցրտահարվել են: Ներկայացված էր նրանց ապրելակերպի տնակային և վատ պայմանները, սոցիալական ծայրահեղ ծանր վիճակը, վառելափայտի բացակայությունը, որի պատճառով էլ փոքրիկ Միլենան ցրիտից առողջական խնդիրներ էր ձեռք բերել:

Այդ ընտանիքը վառելափայտն օգտագործում է ոչ միայն տաքանալու, նաև սնունդ պատրաստելու և կենցաղային այլ խնդիրներ լուծելու համար: Վառելափայտը նրանց կհերիքի խնդիրները լուծելու և Վանաձորյան մինչև խոր գարուն ձգվող ցրտերը հաղթահարելու համար:
Երիտասարդ ՀՀԿ-ակնները վառելափայտ տրամադրեցին նաև հաշմանդամության կարգ ունեցող, արդեն 15 տարի սայլակով տեղաշարժվող Արամ Թումանյանին: Նշենք, որ Արամը ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանը: Հաշմանդամությունը նա ձեռք է բերել ողնաշարի հիվանդություն ձեռք բերելու պատճառով:
ՀՀԿ երիտասարդները հավաստիացրեցին այդ ընտանիքներին, որ մշտապես կանգնած են իրենց կողքին:






Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ