Այսօր` 25.02.2016-ին Լոռու մարզի ՀՀԿ Ե/Կ-ում տեղի ունեցավ հերթական նիստը, որին ներկա էին նաև Լոռու մարզպետ` Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ` Տիգրան Բադոյանը և մի շարք ԵԿ անդամներ: Նիստի ընթացքում Լոռու մարզի ՀՀԿ Ե/Կ նախագահ Արման Սարգսյանը ներկայացրեց անցած 2015թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը, քննարկվեցին նոր անելիքները, թվարկվեցին բացթողումներն ու ձեռքբերումները: Լոռու մարզպետ` Արթուր Նալբանդյանը կարևորելով երիտասարդների դերն ու նշանակությունը խոսեց առաջիկա ծրագրերի մասին,ընթացքում երիտասարդները իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին և ստացան սպառիչ պատասխաններ: Նիստն անցավ անմիջական միջավայրում: Նիստի մասնակիցները երկուստեք գոհ հեռացան խոստանալով, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և կսկսեն աշխատել նոր թափով ու պատասխանատվությամբ:











Комментариев нет:
Отправить комментарий