ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

среда, 27 мая 2015 г.

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ՝  Սևակ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը  Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:



Սիրելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ:   Շնորհավորում եմ Անկախության ու Սարդարապատի խորհուրդն ընկալող յուրաքանչյուր հայի եւ մաղթում միասնություն, քանզի մեր բոլոր նվաճումները մեր միասնության ու կայունության արդյունք են: 20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետություններով, որոնց սկիզբը դարձավ 1918թ մայիսի 28 –ի հաղթանակն ու Անկախ Հանրապետության ամրագրումը: 1918 մայիսի 21-28-ը տեղի ունեցած ճակատամարտում հայկական կամավորական ուժերին հաջողվեց միասնական ջանքերով ջախջախիչ  հարված  հասցնել թուրքական կանոնավոր բանակին:  Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը՝ ազատության, անկախության, ինքնիշխան պետություն, հզոր պետականություն կերտելու և որ կարևորն է` պահպանելու հրամայականի մասին, սերնդե-սերունդ փոխանցվեց և իր նոր ու փայլուն դրսևորումն ունեցավ  1980-ական թվականների վերջին: 24-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր վստահ առաջ է ընթանում` աստիճանաբար զարգացնելով իր տնտեսությունն ու հզորացնելով անկախ պետականությունը, ամրապնդելով իր տեղն ու դերը  համաշխարհային գործընթացներում:Հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ իր միասնությամբ եւ երկրապահ, մարտնչող զավակների արյան գնով կերտելու Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսիայի հերոսամարտերը, որոնք որոշիչ դարձան երկրի ու պետության համար եւ ազադարարեցին Հայոց պետականության վերականգնման մասին: Ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որին հաջորդեց Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ պետականության այդ հենքի վրա կայացավ մեր երրորդ հանրապետությունը` այսօրվա  Հայաստանը:  Տոնական տրամադրությամբ շարունակենք մեր պայքարը, աշխատենք օրըստօրե հաղթահարել մեր առջեւ ծառացած խնդիրներն ու հզորացնենք մեր հայրենիքը: Փառք տալով հերոս զավակներ ծնած մեր հերոս մայրերին, գլուխ խոնարհենք բոլոր ժամանակներում անկախությանն ու ազատությանն իրենց կյանքը նվիրած մեր բազում նահատակների հիշատակի առաջ: Տարեցտարի առողջանալու է երկրի տնտեսությունը, բարելավվելու է ձեր կյանքը, ծաղկելու են կրթությունը, գիտությունը եւ մշակույթը։ Դուք հնարավորություն եք ստանալու ամբողջովին զբաղվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով՝ ապահովելու համար ձեր ընտանիքների բարօրությունն ու երջանկությունը։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, այս գեղեցիկ տոնի՝ Առաջին հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ քաջառողջություն, ամուր հավատ, դժվարությունները դիմագրավելու կամք ու տոկունություն:

Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ