ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

пятница, 8 мая 2015 г.

Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ՝ Սևակ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա կապակցությամբ



Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի օրվա կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար կրկնակի տոն է, փառավոր հաղթանակների օր: Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով: 23 տարի առաջ Հաղթանակի տոնը մեզ համար հարստացավ նոր խորհրդով: 1992-ի մայիսյան այս օրերին, Շուշիի ազատագրմամբ, մեզ պարտադրված պատե­րազմում ապացուցեցինք, որ պատրաստ ենք ցանկացած պահի նաև զենքով պաշտպանելու մեր արժեքները, մեր ժողովրդի ազատության, անկախության և խաղաղ կյանքի իրավունքը:
Մայիսի 9-ը` Հաղթանակի օրը մնում է մեր  ժողովրդի համար արդարության, հաղթանակի, հպարտության  և այս չափազանց դաժան ու սարսափելի ճակատամարտում զոհված միլիոնների համաժողովրդական հիշատակի օրը: Մեզ համար սուրբ և թանկ են նրանց անունները, ովքեր քաջերի մահով ընկան Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Մենք անհատույց պարտական  ենք նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին Մեր Հայրենիքը,  հետևաբար` մեր ազատությունը: Հաշվի առնելով, որ մեր 2 պետությունների ժողովուրդները վճռական ներդրում են ունեցել Հաղթանակի նվաճման գործում, մենք կոչ ենք անում մատաղ սերնդի մոտ դաստիարակել հպարտության զգացմունք  հերոսական պատմության  և ֆաշիզմի հետ պայքարում մեծ սխրանքի նկատմամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով, միասնաբար ու միակամ մենք կունենանք շատ ու շատ նվաճումներ ու ձեռքբերումներ, կարձանագրենք նոր հաջողություններ կյանքի տարբեր բնագավառներում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի այս տոների առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաղթանակներն ուղեկից լինեն մեր ժողովրդին միշտ և ամենուր:

Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ