ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

понедельник, 19 февраля 2018 г.

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Այդ իսկ պատճառով էլ, Լոռվա Մարզում օրը առանձնահատուկ նշանակություն ունի: ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության անդամները, օրվա կապակցությամբ Արցախ պուրակում` կազմակերպել էին գիրք նվիրելու և փոխանակելու ակցիա: Անցորդները նվեր ստացան առկա ցանկից իրենց նախընտրելի գրքերը: Եվ իսկապես հպարտանալու առիթ ունենք, քանի որ մեծ թվով երիտասարդներ մասնակցեցին գիրք նվիրելու և փոխանակելու ակցիային, ձեռք բերելով իրենց գրական նախասիրություններին և ճանաչողական հետաքրքրություններին համապատասխան գրական երկեր: Նրանք միաժամանակ երախտագիտության զգացումով կարևորեցին ավագ սերնդի ներկայացուցիչների խորհրդատվությունները, որոնք կօգնեն նրանց ավելի ազատ ու անկաշկանդ կոմնորոշվելու ժամանակակից բազմաժանր գրականության ուսանելի և հարուստ աշխարհում: Միջոցառումը մեկ անգամ ևս օգնեց ընթերցասեր հանրությանը նորովի վերաիմաստավորելու Թումանյանի գրական ժառանգությունը,ավելի խորությամբ գիտակցելու Թումանյանական հանճարեղ դարձվածքների արդիականությունն ու դրանց անանց ու հավերժական բնույթը:
























Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ