Դեկտեմբերի 29-ին ՀՀԿ Լոռու մարզի Երիտասարդական կազմակերպությունը հանդես եկավ նախատոնական մի նախաձեռնությամբ, որի շրջանակում 50 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ՝ քաղաքի սրճարաններից մեկում տոնեցին ամանորը: Նրանց այցելեց Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը, որոնք երեխաներին պարգեվեցին մանկության ամենագեղեցիկ հեքիաթներից մեկը: Մանուկների ուրախությունն անսահման էր, որոնք մեծ խանդավառությամբ զվարճանում և ընկերանում էին միմյանց հետ: Երիտասարդները ի սրտե մաղթում են, որ գալիք նոր տարուն, մանուկների այդ խինդն ու ծիծաղը ուղեկցի նրանց ողջ տարվա ընթացքում, և մանկության հեքիաթը վայելելուց զատ, ուրիշ ոչինչ չտեսնեն: Եվ իհարկե սա անականկալ էր ոչ միայն փոքրիկների, այլև բոլորիս համար, քանի որ լավագույն նվերը երեխայի ժպիտն ու նրան ժպիտ պարգեվելն է:












Комментариев нет:
Отправить комментарий