ՀՀ վարչապետ` Կարեն Կարապետյանի հանդիպումները Լոռու մարզում էր:
Այսօր`19.03.2017թ-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քարոզարշավի ընթացքում այցելեց Լոռու մարզ: Վարչապետի հետ այցելել էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և պատգամավորության թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը: Նախ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում տեղի ունեցավ Վիգեն Սարգսյանի հետ, այնուհետեվ մեծ ոգևորությամբ ուղևորվեցինք Սպորտի պալատ՝ հանդիպելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ : Ողջ ընթացքում միջոցառումն անմասն չմնաց և ոչ մի վանաձորցի՝ հատկապես ՀՀԿ ԵԿ Լոռու մարզի անդամները, ովքեր այդ ընթացքում ուղեկցում էին պաշտոնյաներին: Երիտասարդներն էլ ավելի ոգևորվեցին և քաջալերվեցին պաշտոնյաների այցով և նրանց տված խորհուրդներով: Քարոզարշավը նոր ուժ առավ Վանաձորում:























Комментариев нет:
Отправить комментарий