03.05.2016-ին մայիսյան տոներին ընդառաջ` ՀՀԿ Լոռու մարզի ԵԿ անդամները Վանաձորի զոհված ազատամարտիկների պանթեոնում կազմակերպել էին ծառատունկ: Երիտասարդները մասնակցեցին ծառատունկին մեծ եռանդով ու խոր ակնածանքով: Յուրաքանչյուրի պարտքն է հիշել ու խոնարհվել մեր հերոս տղաների շիրիմների առջև, նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կարող ենք ազատ ապրել ու կերտել մեր ապագան։ Դեռևս Գարեգին Նժդեհն է ասել` «Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճյունից է բարձրանում։ Ցուրաքանչյուր ժողովուրդ բարոյապես այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դեպի իր մեծ մեռելները»։



















Комментариев нет:
Отправить комментарий