ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Intergovazd.ru

ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ

Intergovazd.ru

четверг, 28 января 2016 г.


Հայոց բանակը իր արժանի մասնակցությունն ունի աշխարհում խաղաղության պահպանման գործում


Սույն թվականի Հունվարի 28-ին՝ Հայոց հաղթական բանակի օրվա առթիվ, ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության անդամները այցելեցին սահմանում զոհված պայմանագրային զինծառայող՝ Սևակ Ալբերտի Ասլիկյանի (զոհվել է Ջողազի դիրքում 2012թ.) և Հայոց Բանակի սպա՝ Տիգրան Սամվելի Սիմոնյանի(զոհվել է ՊԲ Եղնիկներ կոչվող զորամասի N դիրքում) հարազատներին: ՀՀԿ երիտասարդները իրենց փոքրիկ դրամական օգնությունը հատկացրեցին զոհվածների ընտանիքներին,հարազատների հետ հիշեցին տղաների կարճ, բայց հերոսական կյանքի հետաքրքիր պահերը և տեղեկացան այդ ընտանիքների առօրյա հոգսերին ու խնդիրներին: ՀՀԿ Լոռու մարզի երիտասարդական կազմակերպության մարզային խորհրդի ղեկավար Արման Սարգսյանը իր խոսքի մեջ նշեց, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում զոհվածների ընտանիքներին: Նա նաև հավելեց,որ ՀՀԿ-ի կողմից նմանօրինակ այցելությունները լինելու են շարունակական և հավաստիացրեց, որ կուսակցությունը մշտապես կանգնած է այդ ընտանիքների կողքին:

Հատկանշական և հուզիչ է այն փաստը, 
որ Սևակ Ասլիկյանի չորս որդիներից երկուսը շարունակում են իրենց հոր ուղին ՝ծառայելով որպես պայմանագրային զինծառայողներ, իսկ երկու անչափահաս որդիները մեծանում են Հայոց բանակում ծառայելու նպատակով ու պատրաստակամությամբ: Իսկ Տիգրան Սիմոնյանի ծնողները ամեն օր հիշում և հպարտանում են իրենց հայրենասեր ու քաջ որդու անցած զինվորական ուղով:
Փառք ու Պատիվ մեր հերոսներն ու հերոս ծնած ընտանիքներին:











Комментариев нет:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ