Վանաձորում հարգանքի տուրք մատուցվեց Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 56 տարեկան: Այս առիթով սպարապետի արձանի առջև ծաղիկներ խոնարհելով՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, զինվորականներ, ՀՀԿ Լոռվա մարզի երիտասարդական կազմակերպության մի խումբ երիտասարդներ, ուսանողներ, շարքային լոռեցիներ:








Комментариев нет:
Отправить комментарий